Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիմոն Մարտիրոսյանի ու Գոռ Մինասյանի փառահեղ ելույթները

Սիմոն Մարտիրոսյանի ու Գոռ Մինասյանի փառահեղ ելույթները
13.11.2018 | 02:43

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ավարտված ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում հրաշալի մասնակցություն է ունեցել Հայաստանի տղամարդկանց ընտանին, որը, ի դեմս Սիմոն Մարտիրոսյանի ու Գոռ Մինասյանի, ունի աշխարհի չեմպիոն ու փոխչեմպիոն մարզիկներ:


Մեր ընտրանու հաղթական ելույթների սկիզբը դրել է 109 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած քսանմեկամյա Սիմոն Մարտիրոսյանը: Պոկում վարժությունը նա կարող էր ավարտել օրվա լավագույն արդյունքով՝ 197 կիլոգրամով, սակայն մրցավարները չեն հաշվել կատարումը: Արդյունքում փոքր ոսկե մեդալը բաժին է հասել 196 կգ բարձրացրած չինացուն:
Երկրորդ վարժությունում մեր հսկան արդեն անկասելի է եղել: 230 կգ կշռող ծանրաձողը պոկումի 195-ի հետ նրան բերել է երկամարտի համաշխարհային ռեկորդ, սակայն երրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանը երեք կիլոգրամով գերազանցել է վարժության աշխարհի ռեկորդը՝ այն հասցնելով 240 կիլոգրամի, ինչը նաև երկամարտում է նշանակել աշխարհի հերթական ռեկորդ՝ 435 կիլոգրամ:


Ավելորդ չհամարենք նշել, որ Սիմոն Մարտիրոսյանի հաղթական «կրակոցը» յուրօրինակ տուրք էր օրերս մահկանացուն կնքած Յուրի Վարդանյանի հիշատակին: Միաժամանակ նշենք, որ 2010 թվականից հետո, երբ Անթալիայում Տիգրան Մարտիրոսյանը 77 կգ քաշային կարգում նվաճել էր մեր առաջին ոսկին, հայկական ծանրամարտը մեծահասակների մրցումներում չէր ունեցել նման հաջողություն:
Մրցումային վերջին օրը մրցահարթակ է ելել գերծանր քաշային Գոռ Մինասյանը: Գյումրեցի հսկան մեր ընտրանուն բերել է ինչպես երկամարտի, այնպես էլ առանձին վարժությունների արծաթե մեդալները: Երկամարտում Գոռը ցույց է տվել 448 (203+245) կիլոգրամ արդյունք: Այստեղ մրցակցությունից դուրս էր վրացի ֆենոմենալ մարզիկ Լաշա Տալախաձեն, որը հաղթել է երկամարտի 474 (217+257) կգ ֆանտաստիկ արդյունքով, որը և այն ձևավորած գումարելիներն աշխարհի ռեկորդներ են:
Հավելենք, որ մեր ընտրանուն փոքր արծաթե մեդալ է բերել 89 կգ քաշային կարգում հանդես եկած Հակոբ Մկրտչյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ